ԵՄ Արեւելյան գործընկերության երկրների համար նախատեսված «Ջրային նախաձեռնություն +» ծրագիրը մեկնարկել է 2016 թվականին եւ կտեւի մինչեւ 2020 թվականը. ծրագրի ընդհանուր բյուջեն 24.8 մլն եվրո է: Այն նախատեսված է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Մոլդովայի համար: Հիմնական նպատակը այս երկրներում ջրային ռեսուրսների կառավարման բարելավումն է եւ ջրային ոլորտում ինստիտուցիոնալ եւ օրենսդրական բարեփոխումների իրականացումը:
ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեում ծրագրի մանրամասները ներկայացրել է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNECE) ներկայացուցիչ Փեփ Մարդիստեն՝ նշելով, որ Հայաստանում ծրագրի նկատմամբ ցուցաբերված հետաքրքրությունը խոստումնալից է.
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
«Այս ծրագիրը նախատեսված է առաջիկա 4 տարիների համար, եւ այն նախաձեռնողականությունը, որի ականատեսը եղանք Երեւանում՝ շահառու կառույցների կողմից, հուսադրող եւ խոստումնալից է: Ջրային տնտեսության պետական կոմիտեն եւս այս ծրագրի հիմնական շահառուներից մեկն է, այդ պատճառով էլ մեզ համար առանձնահատուկ կարեւորություն ունեն Կոմիտեի ներկայացրած առաջնահերթությունները: Այս հանդիպումը մեզ հույս է ներշնչում, որ սա կարող է դառնալ միջազգային համագործակցության լուրջ հարթակ»,- ասել է UNECE ներկայացուցիչը:
ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը ներկայացրել է ոլորտում առկա հիմնական խնդիրները եւ նշել, որ Կոմիտեի առջեւ ծառացած հիմնական մարտահրավերներից են ջրի հաշվառման հարցը եւ ջրի որակի գնահատման լաբորատորիաների նյութատեխնիկական բազայի թարմացումը:
«Ջրային նախաձեռնություն +» ծրագրի պատասխանատուներն արձանագրել են, որ վերը նշված խնդիրներն ամբողջությամբ համապատասխանում են իրականացվող ծրագրի տրամաբանությանը, եւ շեշտել, որ ծրագրով նախատեսված դրամաշնորհները մասնակից երկրների միջեւ բաժանվելու են ոչ թե հավասարապես, այլ՝ ըստ կարիքների եւ ներկայացված ծրագրերի:






























