Ստամբուլի եվրոպական ու ասիական ափերն իրար միացնող Եվրասիական թունելի բացումը տեղի է ունեցել դեկտեմբերի 20–ին։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Եվրոպան Ասիայի հետ կապող թունելի երկարությունը կազմում է 14,6 կմ, որից 5,4 կմ–ն անցնում է ծովի տակով՝ ծովի մակարդակից 100 մետր խորության տակ։

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Թունելը Ստամբուլի եվրոպական հատվածի Քազլըչեշմեն կկապի Ասիայում գտնվող Գյոզթեթեի հետ։ Թունելի շնորհիվ 1 ժամ 40 րոպե տեւող ճանապարհը կդառնա 15 րոպե։

Թունելը երկու հարկից է բաղկացած, ամեն հարկ նախատեսված է միակողմանի երթեւեկության համար, որը կապահովի առավել անվտանգ երթեւեկություն։

Նախատեսվում է, որ թունելով օրական անցնելու է մինչեւ 100 հազար մեքենա։