ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  20-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Գավառի, Վայքի,  Թալինի տարածաշրջանների, Կոտայքի մարզի ավտոճանապարհներին և  Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական  նշանակության ավտոճանապարհները  բաց են: