Անկարայում դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունն ցավոտ էր Ռուսաստանի համար, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Բնականաբար, սա մեզ առանձնահատուկ ցավ է պատճառում», -ասել է Պուտինը՝ Պետանվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված համերգի ժամանակ իր ելույթում։Նա շեշտել է, որ դիվանագետին սպանել են նենգաբար։ Այս փաստով մանրակրկիտ հետաքննություն է իրականացվում, հավելել է նախագահը։

Անդրեյ Կարլովին սպանել են դեկտեմբերի 19-ին Անկարայում Ժամանակակից արվեստի թանգարանում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի ժամանակ։ Հարցագործը 22 –ամյա ոստիկան Մեւլյութ Մերթ Ալթինթաշն էր, որին ոչնչացրել են հարձակումից գրեթե անմիջապես հետո։ Դեսպանից բացի վիրավորում է ստացել եւս երեք մարդ։

Սպանությունից անմիջապես հետո ՌԴ նախագահը հանձնարարել է սպանված դիվանագետին ներկայացնել պետական պարգեւատրման, նաեւ հավերժացնել նրա հիշատակը։