Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 20-ից 21-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերը բացահայտվել են:

Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 1 եւ զենք-զինամթերքի առգրավման 2 դեպք:

Բացահայտվել է գողության 2, խարդախության 7 եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 եւ գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: