Մոսկվայում այսօր կայացել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Նիստի ընթացքում քննարկվել եւ հաստատվել են ԵԱՏՄ անդամ–պետությունների միջեւ ինտեգրացիոն գործընթացների խորացմանն ուղղված շուրջ երկու տասնյակ հարցեր, որոնց մեծ մասը նախատեսվում է քննարկել ս.թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵՏՀ Բարձրագույն խորհրդի նիստին ԵԱՏՄ անդամ–պետությունների ղեկավարների կողմից: