Մոսկվան չի ակնկալում, որ ԱՄՆ նոր վարչակազմը միանգամից կհրաժարվի ՆԱՏՕ-ի ընդլայնումից կամ էլ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքը Ռուսաստանի սահմաններին մոտեցնելուց, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ակնկալում ենք մեծ կառուցողականություն։ Այսինքն մենք չենք ակնկալում, որ կհաջողվի լուծել բոլոր խնդիրները, չենք ակնկալում, որ Ամերիկան միանգամից կհրաժարվի ՆԱՏՕ-ի ընդլայնումից կամ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքը մեր սահմաններին մոտեցնելուց»,- ասել է նա «Միր 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, պատասխանելով ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփից ակնկալիքների մասին հարցին։