Հայաստանի վեց գործարանները գյուղացիներին դեռ 2015-ից խաղողի դիմաց պարտք են։ Այս մասին դեկտեմբերի 21-ին լրագրողներին ասել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։

5 գործարան խոստացել է պարտքը մարել մինչեւ տարեվերջ, եւս մեկ գործարան՝ «Վինարը», ցավոք, անպատասխանատու վարքագիծ է դրսեւորել, հավելեց Մակարյանը։

Ընկերության խոսքով, ինքը գյուղացիներին 47 մլն դրամ է պարտք։ Բայց Գյուղատնտեսության նախարարությունը պարզել է, որ պարտքը հասնում է 100 մլն-ի հիմնականում Արտաշատի մարզի գյուղացիներին։

Գյուղնախը առաջարկել է գնորդ գտնել ընկերության պահեստում պահվող կոնյակի սպիրտի համար, որի վաճառքից կարելի է մարել պարտքը։ Բայց պարզվել է, որ ընկերությունը չունի սպիրտի անհրաժեշտ ծավալի պաշար։

Հիմա մենք այդ գործարանից վերցրել ենք 16 մլն դրամի սպիրտ, որը գնել է Պռոշյանի կոնյակի գործարանը։ Ընդ որում գումարը որոշել ենք ոչ թե ընկերությանը տալ (ընկերության հաշիվները կալանքի տակ են), այլ միանգամից գյուղացիներին։ «Նրանց ցուցակները մենք համաձայնեցրել են Արարատի մարզի շրջանային աշխատակազմի հետ»,- հայտնել է Մակարյանը։

Իսկ 2016 թվականին Հայաստանում մթերվել է 7 մլրդ դրամի միրգ ու բանջարեղեն, որից գործարանները վճարել են 6․3 մլրդ-ը։ Խաղողի համար 14․1 մլրդ դրամից վճարվել է 11․8 մլրդ դրամ (մոտ 24 մլն դոլար-խմբ)։