ԱՄՆ-ն ահամաձայնություն է հայտնել Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի այն պնդմանը, որ Մոսկվայի ու Վաշինգթոնի միջեւ գրեթե բոլոր շփումները «սառեցված վիճակում են»։ Վաշինգթոնը հայտնել է, որ երկխոսությունը չի ընդհատվել, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
«Բարդ է հասկանալ, թե հատկապես ինչ են նկատի ունեցել այդ մեկնաբանությամբ, բայց Ռուսաստանի հետ դիվանագիտական փոխգործակցությունը շարունակվում է հարցերի լայն շրջանակով,- հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին․- Այն, որ մենք Մոսկվայի հետ լուրջ տարաձայնություններ ունենք այդ հարցերից մի քանիսի շուրջ, հայտնի է, սակայն երկխոսությունը չի ընդհատվել»։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, քննարկելով իրավիճակը ՍԻրիայում, հավելել է Քիրբին։





























