Ռուսական կողմի համար ցավալի էր ՌԴ դեմ պատժամիջոցային ցուցակի ընդլայնման մասին ամերիկյան իշխանությունների որոշումը , ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։

«Տարակուսանք է առաջացնում հենց միայն այն փաստը, որ Բարաք Օբամայի վարչակազմը կառչած է Ռոսաստանի վրա ամեն կերպ ճնշում գործադրելու ցանկությունից։ Նոր մարտահրավերների դեմ համագործակցության շուրջ ջանքերը համակարգելու փոխարեն Սպիտակ տունը շարունակում է փորձել «պատժել» մեզ։

Վաշինգթոնը պետք է հասկանա, որ այդ փորձերը անհեռանկարային են ու դատապարտված ձախողման, իսկ նոր սահմանափակումները բնականաբար անպատասխան չեն մնա։ Մենք ինքներս կորոշենք, թե ինչպես, երբ ու ինչ ծավալով կպատասխանենք այդ պատժամիջոցներին։

Ուզում եմ հույս հայտնել, որ ԱՄՆ նոր ղեկավարությունը ռուս- ամերիկյան հարաբերություններում կհրաժարվի Օբամայի վարչակարգի առճակատային մոտեցումներից ու երկկողմանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ որոշակի քայլերի կանի»։