ԱՄՆ-ի հետ խորհրդարանների, բիզնեսի, գործարար շրջանակների, հասարակական եւ մշակութային կազմակերպությունների շուրջ երկխոսությունը սառեցված վիճակում է ոչ ռուսական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ գոյություն ունեցող շփումները նա «նվազագույն» է անվանել:
Հարցին՝ ինչո՞ւ է կարծում, որ շփումները սառեցված են, երբ Ռուսաստանի ԱԳ նախարարը եւ ԱՄՆ պետքարտուղարը երկխոսում են, շփումներ կան նաեւ Պենտագոնի հետ, Պեսկովը պատասխանել է. «Դա էլ հենց նվազագույն շփումն է»:





























