ՆԱՏՕ–ի ԶՈՒ զորավարժությունները հակառուսական ուղղվածություն ունեն ու թույլ են տալիս զուգահեռներ անցկացնել ֆաշիստական Գերմանիայի գործողությունների հետ։ Այս մասին ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «Ինտերֆաքս»–ը։

«ՆԱՏՕ–ն կրկնակի մեծացրել է զորավարժությունների ինտենսիվությունը, որոնց մեծ մասը հակառուսական բնույթ է կրում»,– ասել է նախարարը։

Շոյգուի խոսքով՝ զորավարժությունների հակառուսական ուղղվածությունն ապացուցում է այն, որ Մեծ Բրիտանիայի ԶՈւ–ում պոլիգոններում հակառակորդին հայտնաբերելու համար ռուսական արտադրության գործվածքներ եւ ռուսական բանակի համազգեստ է օգտագործվում։