Բեռլինի ահաբեկչության վայրում հայտնաբերված մատնահետքերը պատկանում են թունիսցի Անիս Ամրիին, որին Գերմանիայի իշխանությունները կասկածում են ահաբեկչության կազմակերպման մեջ, հայտնում է  Reuters–ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մոտ 100 ոստիկան խուզարկել են Էմմերիխ քաղաքի փախստականների ճամբարը։ Ոստիկանության փոխանցմամբ  գործողությունները պայմանավորված էին Բեռլինի ահաբեկչության հետաքննության հանգամանքով։ Անիս Ամրին հաշվառված էր հենց այդ ճամբարում։

Դաշնային դատախազությունից հայտնել են, որ ձերբակալությունների մասին տեղեկություններ չկան։