2017 թվականին բյուջեի ծախսերն ավելի քիչ կլինեն, իսկ հարկերը պետք է ավելի շատ գանձել։ Այս մասին դեկտեմբերի 22-ին ԱԺ–ում ասել է ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը՝ պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին։

Բյուջեի դեֆիցիտը 2017–ին 5.9 տոկոսից կպակասի մինչեւ ՀՆԱ 2.8 տոկոս։ Իսկ ահա հարկերը պլանավորվում է հավաքել 0.3-0.4 տոկոսով ավելի շատ։

«Կրճատված եկամուտների դեպքում ավելի շատ հարկ հավաքելը մեզ համար 2017-ի կարեւոր խնդիրներից մեկն է»,– ասել է Հայրապետյանը։

Նշենք, որ 2017–ին պետբյուջեի դեֆիցիտը կկազմի 150 մլրդ դրամ։