ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովը վստահեցնում է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը ՌԴ ժամանելուց հետո «կապ է ունեցել ու հիմա էլ ունի» ռուսական հատուկ ծառայությունների հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Սնոուդենը մինչ այդ բազմիցս հայտնել էր այն մասին, որ ինքը ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հետ չի համագործակցում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես նշել է, որ «մեր հատուկ ծառայությունները երբեք չեն աշխատել պարոն Սնոուդենի հետ»։
Ռուսաստանը Սնոուդենին մեկ տարով ժամանակավոր ապաստան էր տրամադրել, բայց այն պայմանով, որ նա կդադարեցնի իր գործունեությունը ԱՄՆ-ի դեմ։ Մեկ տարի հետո նա ստացել էր եւս երեք տարվա բնակության թույլատվություն, որը նրան հնարավորություն է տալիս ճամփորդել ոչ միայն Ռուսաստանում, այլեւ երկրի սահմաններից դուրս։





























