ԱՄՆ-ի միջուկային հնարավորությունները պետք է լրջորեն ուժեղացնել, իր թվիթերում գրել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։

«Միացյալ նահանգները պետք է լրջորեն ուժեղացնի ու ընդլայնի իր միջուկային հնարավորությունները քանի դեռ աշխարհը չի սթափվել միջուկային ռումբերի հարցում»,- գրել է նա։

Թրամփը չի ճշգրտել, թե հատկապես ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկվեն այդ նպատակի համար։

Ավելի վաղ հայտնել էին, որ Ռուսաստանը սպառազինումների հսկողության հարցերով արդյունավետ երկխոսություն է ակնկալում Թրամփի հետ։