Կընդլայնվի ֆրանսիացի ոստիկանների զենք կրելու իրավունքը: Հանցագործների վրա եւ ինքնապաշտպանության նպատակով կրակելու նոր կանոնները սահմանվել են օրինագծով, որը հաստատել է Ֆրանսիայի կառավարությունը: Օրինագիծը Ֆրանսիայի խորհրդարան կուղարկվի 2017-ի հունվարին: Այս մասին հայտնում է RFI-ն:

Ֆրանսիացի ոստիկանները վաղուց էին դժգոհում հաշվեցուցակային զենք կիրառելու իրավունքները սահմանող օրենսդրությունից: Ֆրանսիայի Քրեական օրենսգիրքը թույլ է տալիս զենք կիրառել «համաչափ պաշտպանության» նպատակներով: Պաշտպանական նպատակով զենքի կիրառման յուրաքանչյուր առանձին դեպք դատարանն է գնահատում: Իսկ դատական պրակտիկան այնքան խիստ է, որ ոստիկանները ստիպված են բացառիկ դեպքերում կրակել՝ այդ ընթացքում վտանգելով կյանքը:

Ոստիկանության աշխատակիցները զենք կիրառելու իրավունքն ընդլայնելու պահանջը ավելի ակտիվորեն են բարձրացրել այս տարվա հոկտեմբերին: Գրեթե երեք շաբաթ Փարիզում եւ երկրի այլ խոշոր քաղաքներում իրավապահների բողոքի ակցիաներ էին ընթանում: