Իրանցի ներդրողները Հայստանում ներդրումներ չեն կատարի, քանի որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի ազդեցության տակ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Աշոտ Եղիազարյանը:

«Հայ-իրանական հարաբերություններում Իրանի նախագահի այցը բեկում չի կարող համարվել, քանի որՀայաստանը գտնվում է Ռուսաստանի ազդեցության ներքո եւ այդ ազդեցությունը մեծացավ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: Ներդրողները Հայաստան չեն գալիս, որովհետեւ լուրջ քաղաքական ռիսկեր կան: Անհնար եմ համարում նաեւ ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիր, Իրանը դրան երբեք չի գնա»,- ասաց նա:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Խոսելով՝ Հայաստանում Իրանին հետաքրքրող ներդրումային ոլորտների մասին փորձագետը նշեց, որ դա հայ-իրանական երկաթգծի կառուցումն է:

«Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը իրականություն դարձնելու համար Հայաստանը պետք է զրկի Ռուսաստանի երկաթգծերին տրված արտոնություններից: Այդ նախագիծը շատ կարեւոր է թե Հայաստանի թե Իրանի համար:Ներդրողների պակաս հաստատ չենք զգա»,-ասաց նա: