Corriere della Sera իտալական պարբերականը Twitter–ի միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել հրաձգության վայրից, որտեղ սպանվել է Բեռլինի ենթադրյալ ահաբեկիչը։
Ավելի վաղ Reuters –ը հայտնել էր, որ թունիսցի Անիս Ամրին, որին կասկածում են Բեռլինում ահաբեկչության մեջ, սպանվել է Միլանում հրաձգության ժամանակ։
Նախնական տվյալներով՝ Ամրին կրակ է բացել գիշերը՝ փաստաթղթերի ստուգման ժամանակ։ Ոստիկանները խնդրել են փաստաթղթեր ներկայացնել, դրանից հետո Ամրին հրաձգություն է սկսել։ Ոստիկանների արձակած պատասխան կրակից թունիսցին սպանվել էր։ Իտալիայի ՆԳ նախարար Մարկո Միննիտին ասել էր, որ շուտով մամուլի ասուլիս կկայանա։
Muore a Sesto San Giovanni l’attentatore di Berlino La conferenza di Minniti Live https://t.co/U3lBmTY0I6 pic.twitter.com/7LQnLme80k
— Corriere della Sera (@Corriere) December 23, 2016
+++ Il ministro dell'Interno Minniti: "La persona uccisa a nel Milanese è Anis Amri, il presunto killer di Berlino" https://t.co/78h9ibe0A4
— Corriere della Sera (@Corriere) December 23, 2016





























