ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային հսկիչ կետերում կիրականացնի շուրջօրյա հերթապահություն (նաեւ հանգստյան օրերին)` նախատոնական շրջանում արտահանման եւ ներմուծման արագ, անխափան ընթացքն ապահովելու նպատակով:
ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ սահմանային հսկիչ կետերի մասնագետ-տեսուչներին հանձնարարվել է պետական վերահսկողության շրջանակներում տնտեսավարողներին սպասարկել հնարավորինս արագ` ներմուծման կամ արտահանման, բեռների զննության կամ փորձաքննության գործընթացներում անհարկի ձգձգումներից եւ բեռների կուտակումներից խուսափելու համար:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Ծառայությունը նաեւ մշակել է ներմուծող-արտահանող տնտեսավարող սուբյեկտների համար իրականացվող հսկման ընթացակարգերը պարզեցնելու մեխանիզմներ: Մասնավորապես` հանրապետության սահմանային բոլոր հսկիչ կետերում արդեն գործում է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգը՝ հնարավորություն ընձեռելով զգալիորեն տնտեսել ներմուծման կամ արտահանման ժամանակ պահանջվող փաստաթղթաշրջանառության եւ ձեւակերպման համար ծախսվող ժամանակը:
«Ներմուծման եւ արտահանման վերաբերյալ հարցերի պատասխանները կարող եք գտնել ՍԱՊԾ-ի պաշտոնական կայքի (snund.am) «Ներմուծում-արտահանում» բաժնում: Ծառայության մասնագետները նաեւ պատրաստ են թեժ գծի միջոցով (զանգահարել 010 206040) ներմուծման եւ արտահանման ընթացակարգերի վերաբերյալ տեղակատվություն եւ խորհրդատվություն տրամադրել տնտեսավարող սուբյեկտներին»,-ասված է հաղորդագրության մեջ:






























