Դեկտեմբերի 21-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի հիմնարկության հանդերձարանից գողացել են Լ.-ի դրամապանակը, որի մեջ եղել են բանկային եւ զեղչի քարտեր, 40.000 դրամ եւ 160.000 դրամ արժողության բջջային հեռախոս: Պատճառված վնասի չափը մոտ 200.000 դրամ է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 48-ամյա Մարինե Ա.-ն, որը դեկտեմբերի 22-ին ներկայացել է բաժին եւ տվել բացատրություն:

Գողոնն առգրավված է: