Հայաստանում սպառումը կարծես թե հասել է ամենացածր կետին եւ սկսում է վերականգնվել։ Այս մասին դեկտեմբերի 23-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
Նրա խոսքով՝ այդ մասին են վկայում 2016-ի հունվար–նոյեմբեր ժամանակաշրջանում մակրոտնտեսական ցուցանիշները։ Մասնավորապես այդ ժամանակահատվածում սպառումը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, աճել է 0.3 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 2 տոկոսով (դոլարով արտահայտած)։ Նախքան այդ այդ 2 ցուցանիշն էլ 2 տարի շարունակ նվազում էին։ «Այնպես որ կարելի է ենթադրել, որ ամենացածր կետը հաղթահարել ենք։ Հույս ունենք, որ 2017–ին դրական ցուցանիշներ կլինեն»,– ասաց Արամյանը։





























