Հայաստանում ունեցվածքի հարկը պետք է ավելի արդարացի հաշվարկվի: Այս մասին դեկտեմբերի 23-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքով՝ նոր առաջարկների համար արդեն աշխատանքային խումբ է ստեղծվել, որն աշխատանքի արդյունքները կներկայացնի 2-3 շաբաթ հետո: Առաջին հերթին՝ անշարժ գույքի կադաստրային արժեքը, որից հարկում է կատարվում, պետք է մոտեցնել նրա շուկայական արժեքին: Այս դեպքում թանկարժեք անշարժ գույքի հարկը համարժեք կդառնա: Երկրորդ՝ չօգտագործվող շինությունների եւ հողի հարկը պետք է ավելի բարձր լինի: «Եթե որեւէ մեկը ակտիվներ ունի, բայց դրանք լքել է, այդ հողը կամ շենքը նրանից պետք է «վրեժ» լուծեն: Դա նշանակում է ավելի արդյունավետ կառավարման մղել»,- նշեց Արամյանը:





























