2016-ի առաջին 11 ամիսներին Հայաստանը ԵՏՄ–ից 17 մլրդ դրամով ավելի շատ է ստացել, քան տվել է։ Այս մասին դեկտեմբերի 23-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Հայաստանի մաքսային տուրքերի ընդհանուր ֆոնդից ստացել է մոտ 50 մլրդ դրամ, իսկ ներդրել է մոտ 33 մլրդ դրամ իր տարածք ներմուծումից տուրքի տեսքով։ «Կարծում եմ, որ հարցի պատասխանը, թե շահավետ է այն մեզ համար, թե ոչ, ակնհայտ է»,– ասաց նախարարը։

Տարվա արդյունքում Հայաստանը սպասում է եվրասիական մաքսային գանձումներից 52-53 մլրդ դրամ ստանալ։

2014–ին դեռ ԵՏՄ անդամ չլինելով՝ հայաստանը մոտ 48 մլրդ դրամի տուրք էր հավաքել։ Բայց 2015-2016 թթ. անբարենպաստ տնտեսական պայմանների պատճառով ներկրումը կրճատվել էր, դրա հետ էլ՝ տուրքերը։

«Բայց ԵՏՄ անդամակցության շնորհիվ Հայաստանի բյուջե մաքսային մուտքերը չեն կրճատվել, այլ անգամ աճել են»,– ասաց Արամյանը։