Հայաստանի եվրապարտատոմսերի եկամտայնությունը նվազել է, բայց ներդրողները շարունակում են վստահել երկրի տնտեսությանը։ Այս մասին դեկտեմբերի 23-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
Նրա խոսքով՝ 2013-ի սեպտեմբերին առաջին թողարկման պարտատոմսերն ունեցել են 6.25 տոկոս եկամտայնություն եւ հիմա գնանշվում են 5.4 տոկոս։ Իսկ երկրորդ թողարկման պարտատոմսերը թողարկվել են 2015–ի մարտին եւ ունեցել են 7.15 տոկոս եկամտայնություն, իսկ հիմա վաճառվում են 6.4 տոկոսով։ «Հնարավոր է, որ ընդդիմախոսները չեն հավատում մեր տնտեսական քաղաքականության արդյունավետությանը։ Բայց պրոֆեսիոնալ ներդրողներին անհնար է խաբել։ Եթե նրանք պատրաստ են գնել մեր արժեթղթերը պակաս եկամտայնությամբ, նշանակում է, որ նրանք հավատում են, որ մեզ մոտ կայունությունն ավելի շատ է»,– նշեց Արամյանը։





























