Գիտնականները այնուամենայնիվ ամուսիններին խորհուրդ են տալիս առանձին-առանձին քնել, գոնե երբեմն։ Կանադացի հետազոտողները հարցում են իրականացրել կամավորների շրջանում ու հայտնաբերել երկարաժամկետ ու ամուր հարաբերությունների գաղտնիքը։ Պարզվել է, որ առավել կայուն են այն զույգերը, որոնք երբեմն տարբեր մահճակալների են քնում հայտնում է «Ռոսբալտը»։
Առաջին հայացքից այս տեսակետը կարող է հակասական թվալ, բայց սեքսոլոգները իրենց տեսության համար համոզիչ ապացույցներ են գտել։
Քնի ժամանակ ուղեղը լիարժեք հանգստանում է, իսկ կողքին քնած զուգընկերոջ ներկայությունը ստիպում է բնազդաբար մտածել նաեւ նրա ու նրա պահանջների մասին։ Ամուսինները վախենում են անհանգստացնել իրար՝ այսպիսով ուղեղը չի հասցնում լիարժեք վերականգնվել, ինչը բացասաբար է ազդում մարդու վրա։
Սեքսը հրաշալի է, բայց քունն ավելի կարեւոր է։ Առաց դրա մարդիկ դյուրագրգիռ ու բռնկվող են դառնում։ Իսկ դա անդրադառնում է հարաբերությունների վրա։ Առանձին սենյակներում կամ մահճակալներին քնող ամուսինները զգալիորեն քիչ են բաժանվում, քան միասին նույն անկողնում քնողները, հայտնել են գիտնականները։





























