Լեհական «Նովոչեսնա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ռիշարդ Պետրուն հայտնել է երկրի սեյմի հնարավոր ինքնալուծարման մասին այն դեպքում, եթե հունվարի 11-ին չկայանան բանավեճեր երկրի բյուջեի թեմայով, իսկ նիստն անցնի ոչ այն դահլիճում, որը հիմա արգելափակել են ընդդիմադիրները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Լեհ ընդդիմադիրները դեկտեմբերի 16-ից սկսած արգելափակում են երկրի սեյմի նիստերի դահլիճը։ Դրա համար առիթ է դարձել սեյմի մտադրությունը՝ 2017-ից սկսած սահմանափակել լրագրողների աշխատանքը խորհրդարանի ստորին պալատում, նաեւ սեյմի խոսնակ Մարեք Կուխչինսկու որոշումը՝ պատգամավորներից մեկին նիստին մասնակցելու իրավունքից զրկելու մասին։ Այդուհանդերձ, սեյմը մեկ այլ դահլիճում անցկացված նիստի ընթացքում ընդունել է մի շարք օրենքներ, այդ թվում 2017-ի բյուջեի մասին։ Ընդդիմությոնը տվյալ քվեարկությունը անօրինական է համարում ու պահանջում է կրկնակի նիստի անցկացում եւ Կուխչինսկու հրաժարականը։