Սուրբ ծնունդին Հռոմի պապի անունից Ուկրաինայի բնակիչները գրեթե 6 մլն եվրո կստանան, որպես ֆինանսական օգնություն, հայտնում է Gazeta–ն։
Մասնավորապես Վատիկանը գումարները կուղարկի Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններին ու Խարկով եւ Դնեպր քաղաքներին։
Ճշգրտում են, որ սա 2 մլն մարդու համար հավաքված 12 մլն եվրո ֆինանսական օգնության առաջին տրանշն է դառնալու։
Միջոցները հավաքվել են Եվրոպայի եկեղեցիներում այն բանից հետո, երբ 2016-ի ապրիլին Հռոմի պապը կոչ է արել օօգնություն հավաքել Ուկրաինայի այն բնակիչների համար, որոնց վրա անդրադարձել է երկրի արեւելքի հակամարտությունը։





























