Իսրայելը հետ է կանչում Սենեգալից եւ Նոր Զելանդիայից իր դեսպաններին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձեւ առաջադրելու համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով այդ երկրի վարչապետի աշխատակազմի պաշտոնական հաղորդագրությունը:

«Իսրայելը հետ է կանչում Սենեգալից եւ Նոր Զելանդիայից իր դեսպաններին՝ խորհրդակցությունների համար»,- ասված է հաղորդագրությունում:

Բացի այդ, վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱԳ նախարարությանը հանձնարարել է չեղարկել Սենեգալին օգնության բոլոր ծրագրերը: