Հաքերը կոտրել է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի կայքը։ Այս մասին Le4ky մականունով հաքերը հայտնել է թվիթերում, փոխանցում է Gazeta–ն։
Հաքերը պատմել է, որ կայքի խոցելիությունը կարելի է գնել Tor ցանցի հարթակներից մեկում։ Նա նաեւ հայտնել է, որ կոնտենտի կառավարման համակարգում խոցելիություն են հայտնաբերել։
Հաքերը խոստացել է, որ «շարունակություն կլինի», նաեւ առաջարկել է բաժանորդներին քվեարկել ու ընտրել հաջորդ թիրախը։





























