Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սուրբծնդյան գնումներ է արել, քաղաքական գործչին նկատել են Բեռլինի խոշոր սուպերմարկետներից մեկում, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Մերկելին ուղեկցում էին երեք թիկնապահներ։ Կանցլերը, սովորության համաձայն, եկել էր սուպերմարկետ իր փաթեթներով։ Գնումների համար նա մոտ 100 եվրո է վճարել։
Առկա տվյալներով քաղաքական գործիչը գնել է սերուցքային կարագ, կարտոֆիլ, կոնֆետներ, կաթնաշոռ ու այլ մթերքներ, բայց ավանդական սագ, ձուկ կամ գինի նրա գնումների ցանկում չեն եղել։
Թե հատկապես որտեղ է Մերկելը ծրագրում նշել Սուրբ ծնունդը՝ դեռ հայտնի չէ։ Սովորաբար նա ամուսնու հետ միասին մեկնում է Շվեյցարիա՝ առողջարան, բայց Բեռլինում տեղի ունեցած վերջին իրադարձությունները կարող են պատճառ դառնալ, որ նա հրաժարի այդ ավանդույթից։





























