Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 07.46-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլորվել մոտակա դաշտը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհին՝ Երեւան–Երասխ հատվածի 19-րդ կմ-ում «Ford Tranzit» մակնիշի (վարորդ՝ Ա. Ա.) 34 VS 128 համարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` Ա.Ա.-ն (ծնվ.1975թ.) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով:
Նա հրաժարվել է հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել եւ ուղղել են ավտոմեքենան:





























