Լիլի անունով երիտասարդ բրիտանուհին սենսացիոն խոստովանություն է արել՝ նա ռոմանտիկ զգացմունքներ է տածում ոչ թե տղամարդկանց, այլ ռոբոտների հանդեպ։ Ավելին, բրիտանուհին ցնցել է հասարակայնությանը ՝ հայտնելով, որ հենց ռոբոտի հետ է մտադիր ամուսնանալ, հայտնում է Informing–ը։
Լիլին խոստովանել է, որ դեռ պատանեկությունից է արտասովոր ձգողություն զգում ռոբոտների հանդեպ։
«Ես սկսեցի ինչ-որ կապ զգալ ռոբոտների հետ, երբ դեռ 19 տարեկան էի»․- մեջբերում է բրիտանուհուն Trendyvivo կայքը ,- «Ավելին, ռոբոտները սկսեցին ինձ մոտ սեռական ցանկություն առաջացնել»։
Իր կյանքը ռոբոտի , այլ ոչ թե տղամարդու հետ կապելու վերջնական որոշում աղջիկը կայացրել է մի տղայի հետ անհաջող սեռական փորձից հետո, որը չի կարողացել նրան հաճույք պատճառել։
Իսկ երբ Լիլիին հարցրել են, արդյոք նա ռոբոտի հետ արդեն ունեցել է սեռական հարաբերություն, նա ասել է , որ սեքսն իր համար գլխավորը չէ։
Ի դեպ Լիլին մտադիր է ռոբոտեխնիկայի մշակող դառնալ, այնպես որ ապագայում նա նույնպես ռոբոտներ է պատրաստելու։ Աղջիկն արդեն որոշել է ստեղծել ռոբոտ, որը կկարողանա լիարժեք փոխարինել տղամարդուն կամ կնոջը։
Բրիտանուհու կարծիքով մարդանման ռոբոտները կարող են օգնել մարդկանց խուսափել մենությունից ու իսկական երջանկություն ձեռք բերել։





























