2017-ին Հայաստանի Գյուղատնտեսության նախարարությունը կառաջարկի բերքի դիմաց գյուղացիների հետ ձեռնարկությունների արագ հաշվարկման մեխանիզմ։ Այս մասին դեկտեմբերի 24-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Նրա խոսքով, լիկվիդային ձեռնարկություններին (հարթված իրացումով) կարելի է առաջարկել տոկոսների սուբսիդավորում այն վարկերով, որոնցով դրանք գյուղացիներից բերք են գնում։ Նման մեխանիզմ գերատեսչությունն ուզում է առաջարկել մինչեւ հաջորդ տարվա բերքահավաքի սեզոն։ «Այդ ժամանակ արդեն գործարանները ստիպված չեն լինի մտածել, թե որտեղից գումար գտնեն, որ վճարեն գյուղացիներին»,- պարզաբանեց նախարարը։ ՉԷ՞ որ հազվադեպ է նման ձեռնարկությունը կարողանում իր միջոցներից վճարել գյուղացիներին։ Մանավանդ խոսքը գինու եւ կոնյակի գործարանների մասին է, որոնց մոտ արտադրության ու վաճառքի ցիկլերը մի քանի տարի են տեւում։ «Այսինքն ծախսը հիմա ես անում, իսկ փողը հետ բերում երեք տարի հետո։ Դրանից էլ առաջանում է վարկերի անհրաժեշտությունը։ Խորհրդային ժամանակներում նման սխեմա գործում էր, ու ես այն ճիշտ եմ համարում։ Գյուղացիներին պետք է միանգամից վճարել, մեկ շաբաթվա ընթացքում։ Իսկ մնացածն արդեն պետության, ձեռնարկության ու բանկի փոխհարաբերություններն են»,- նշեց Առաքելյանը։






























