Շվեդիայի թագուհի Սիլվիային տեղափոխել են Կարոլինայի համալսարանական հիվանդանոց, նրա ինքնազգացողությունը վատացել էր ուժեղ գլխապտույտի պատճառով, հայտնում է ТТ–ը։

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին , երբ Սիլվիան նշում էր իր ծննդյան օրը, նա այդ օրը 73 տարեկան է դարձել։ Թագուհին արդեն որոշ ժամանակ մրսած էր։ Բժիշկները նրան գիշերը թողել են հիվանդանոցում հսկողության տակ։

«Ըստ վերջին հաղորդագրությունների, թագուհին լավ է իրեն զգում, բայց կանխարգելիչ նպատակներով նա առայժմ հիվանդանոցում կմնա», -նշել է թագավորական պալատի մամուլի քարտուղար Մարգարետա Տուրգրենը։