Ավստրիայի Բրեգենց քաղաքում ընտանի կատուն հերոս է դարձել՝ տերերին փրկելով հրդեհից, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Կրակը բռնկվել էր վառվող մոմից, որը տան տերերը մոռացել էին քնելուց առաջ մարել։ Հենց որ մոմն այրվել վերջացել էր, բռնկվել էր նաեւ բամբուկե բաժակը, որի մեջ այն դրված էր։ Հետո կրակն անցել էր բազմոցի վրա եւ խոշոր հրդեհի վերածվել։
Ժամը երկուսի սահմաններում կատուն, տեսնելով տանը տարածվող կրակը, սկսել էր բարձրաձայն մլավել։ Նրա տիրուհին այդ ձայնից արթնացել էր եւ արագ տնից դուրս բերել 3 երեխաներին։ Բոլոր 4 բնակիչներն ու կատուն ողջ–առողջ են մնացել։





























