Հայաստանի գյուղատնտեսական տեխնիկայի պարկը պատրաստ է սպասարկել մասնավոր ներդրողը, որի հետ բանակցություններ են իրականացվում։ Այս մասին դեկտեմբերի 24-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Նրա խոսքով, այսպես թե այնպես, գյուղացիների աջակցության բոլոր ծրագրերը Գյուղնախն ուզում է իրականացնել մասնավոր սեկտորի հետ համագործակցելով։ Ձեռնարկությունները, որոնք սպասարկում են մեքենաների ու տրակտորների պարկերը, սուբսիդիա են ստանալու կամ գյուղատնտեսական տեխնիկայի գնումների կանխավճարի կամ էլ վարկերի տոկոսների համար։ Այդ դեպքում մասնավոր օպերատորները իրենք կարող են ընտրել, թե ինչ տրակտորներ ու կոմբայններ գնեն ու գյուղացիներին առաջարկեն վարձակալության համար։ Մասնավոր սեկտորի միջոցով ծրագրում ենք աջակցել նաեւ ցեղական անասունների տարածումը։ «Մենք կգրանցենք մասնավոր ցեղական տնտեսությունները, որոնց կօգնենք իրացնել անասունը գյուղացիների շրջանում»,- հավելել է նախարարը։






























