2017-ին Հայաստանի Գյուղնախը գյուղացիների շրջանում սերմերի իրացման նոր մեխանիզմներ կառաջարկի։ Այս մասին դեկտեմբերի 24-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Նրա խոսքով, հիմա նախարարությունը օգնում է միան փոքր տնտեսություններին։ Բայց պետք է մտածել նաեւ այն մասին, թե նրանցից ով է վճարունակ։ Հակառակ դեպքում աջակցությունը այնքան էլ հասցեական չի լինի, ինչպես հիմա է։ Ինչպես գիտեք, սերմերի ու դիզելային վառելիքի համար պարտքեր են կուտակվել, որոնց մի մասը պարզապես անհնար է ստանալ գյուղացիներից։ Դրա համար էլ աջակցությունը պետք է հասցեական լինի ու տարածվի ոչ միայն փոքր, այլեւ ավելի խոշոր տնտեսություններ ունեցող գյուղացիների վրա։ «Այլ բան է, որ ավելի խոշոր տնտեսությունների (օրինակ 3 հա եւ ավելի մակերեսով) ու փոքրերի համար աջակցությունը տարբեր է լինելու»,- նշել է Առաքելյանը։