Այս աշնանը Հայաստանում բերքը հաստատ ճիշտ են հաշվել, այս մասին դեկտեմբերի 24-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։
Նա չսրեց այն հարցը, թե ինչու այս աշնանը (նոր կառավարության օրոք) բերքի վիճակագրությունը մի քիչ ցածր է, քան անցյալ տարի։ «Ես կարող եմ միայն մի բան ասել, սեպտեմբերյան մթերումների մասին տվյալները իրական թվեր են։ Իսկ թե ինչպես են հաշվել անցած տարիներին՝ չեմ կարող ասել»,- նշեց նախարարը։
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Նրա կարծիքով մեղավորներ փնտրել չարժե։ Ավելի լավ է հասկանալ, թե ինչ է պետք անել, որպեսզի վիճակագրությունը հնարավորինս ճիշտ լինի։ Եվ ոչ թե զուտ հաշվետվության համար, այլ որպեսզի հասկանանք, թե ով ինչ եկամուտ ունի ու ով ավելի շատ ունի օգնության կարիք։ «Մենք արդեն համընդհանուր գյուղատնտեսական հաշվառում ենք իրականացրել, որի արդյունքները օրերս ենք հրապարակել։ Հիմա արդեն մեկ այլ խնդիր կա ՝ հնարավորինս ճիշտ որոշել գյուղատնտեսական ապրանքների իրացվելիության աստիճանը։ Իսկ դա կօգնի հասկանալ տեղական արտադրության սպառման ու վաճառքի ծավալը»,- հավելեց Իգնատի Առաքելյանը։






























