Այսօր` հոկտեմբերի 30-ին ԱՊՀ եւ Բալթիայի երկրների թարգմանիչների եւ հրատարակիչների 4-րդ համաժողովի շրջանակներում, Երեւան ժամանած պատվիրակներն այցելել են Ծիծեռնակաբերդ:

Նրանք եղել են Ցեղասպանության թանգարանում եւ հարգել զոհերի հիշատակը` ծաղիկ դնելով հավերժական կրակի մոտ:

Այսօր համաժողովը ավարտում է իր աշխատանքը եւ պատվիրակները լքում են Հայաստանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին եւ 30-ին Երեւանի մի քանի ուսումնական հաստատություններում տեղի են ունեցել վարպետության դասընթացներ միջազգային մեդիաների հայտնի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ներկայացուցիչները Հայաստան են ժամանել, որպես ԱՊՀ եւ Բալթիայի երկրների թարգմանիչների եւ հրատարակիչների 4-րդ համաժողովի շրջանակներում ընթացող մեդիա-համաժողովի պատվիրակներ:

Թարգմանիչների եւ հրատարակիչների 4-րդ համաժողովը անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո, ՅՈՒՆԵՍԿՕ-ի  մոսկովյան գրասենյակի եւ ԱՊՀ մասնակից պետությունների  Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:

Համաժողովի շրջանակներում Հայաստան են ժամանել շուրջ 130 պատվիրակներ 22 ԱՊՀ-ից Բալթյան երկրներից, Վրաստանից ու Եվրոպայից, այդ թվում ավելի քան 40 հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչներ: