Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 10.57-ին ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 77-րդ կմ-ին «Honda Civic» մակնիշի 34 ОZ 278 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ. Խ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը մոտ (15 մ):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղեւոր՝ 30-ամյա Ա. Խ.-ն հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:





























