«Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՓՄՁ ԶԱԿ) եւ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը միավորում են ջանքերը նորարարությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ գործարարների կայացման եւ նոր մրցունակ բիզնեսների ձեւավորման նպատակներով: Այդ մասին արձանագրվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանի եւ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանի ստորագրած հուշագրում:
Կազմակերպությունները համատեղ մշակելու են նորարարությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ գործարարների աջակցության ծրագրեր, իրականացնելու են լավագույն փորձի փոխանակում նորարարությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ գործարարների աջակցության ուղղություններով: Կառույցները նաեւ պայմանավորվել են համատեղ իրականացնել դասընթացներ, իրականացնել սեմինարներ ձեռնարկատիրության եւ բիզնես-գործընթացների իրականացման ուղղություններով:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը եւ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը համագործակցելու են նաեւ լավագույն փորձի տարածման, համատեղ ծրագրերի մշակման եւ առաջմղման, բիզնես-հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության տարածման ուղղություններով:






























