2017թ. հունվարի 9-ին մեկնարկող մեռային զորակոչին ընդառաջ Հանրապետական հավաքակայանում իրականացվող նախապատրաստական վերջին աշխատանքները տեղում դիտարկելու, զորակոչային գործընթացում ներգրավված ծառայությունների եւ ստորաբաժանումների պատրաստությունը ստուգելու նպատակով դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել են Հանրապետական հավաքակայան:
Ստուգայցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին եւ ԶՈՒ ԳՇ պետին են ներկայացվել զորակոչիկների դիմավորման ու ընդունման կետում, զորակոչիկների բուժզննման սենյակներում, վիճակահանության դահլիճում, հանդերձավորման կետում, զորակոչիկների ծնողների ու հարազատների համար կահավորված սպասասրահում ստեղծված հնարավորությունները, վիճակահանության ընթացակարգին առնչվող փոփոխություններ: Վիգեն Սարգսյանի եւ Մովսես Հակոբյանի ուշադրության կենտրոնում են եղել հատկապես մրսածության դեպքերը բացառելուն ուղղված միջոցառումների կազմակերպումը, հանրապետական հավաքակայանի սենյակներում անհրաժեշտ ջերմային ռեժիմի ապահովման հարցեր: Դիտարկվել են նաեւ բժշկական հանձնաժողովի բժիշկ-մասնագետների կողմից իրականացվող աշխատանքները եւ զորակոչիկներին զինվորական հանդերձանքի հատկացման կարգը:
Զրուցելով զորակոչի նախապատրաստական աշխատանքներում ներգրավված կառույցների պատասխանատուների հետ՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը տվել են համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ, մաղթել հաջող աշխատանքային ընթացք եւ հորդորել անել առավելագույնը` ձմառային զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով:
(4).jpg)
(5).jpg)
(9).jpg)





























