Արարատյան դաշտում անօրինական ստորգետնյա ջրերի հորատանցքերը կփակվեն, ում էլ որ դրանք պատկանեն։ Այս մասին դեկտեմբերի 27-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ 2016 թվականին հորատանցքերի փակման եւ դրանց ծախսերի կրճատման շնորհիվ խնայել են 5378.5 լ/վ ստորգետնյա ջուր։ Ընդհանուր առմամբ 2016-ին ամբողջովին փակվել է 6 հորանցք, կոնսերվացման ենթարկվել՝ 23-ը, ազատ ռեժիմի ծախսից փականայինի փոխանցվել՝ 96-ը։ «Եթե հորատանցքերն անօրինական են, մենք դրանք փակելու ենք, ում էլ որ պատկանեն»,– վստահեցրեց նախարարը։

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Նշենք, որ Արարատյան դաշտի ստորգետնյա հորատանցքերի 65-70 տոկոսը պատկանում է ձկնաբուծական տնտեսություններին, որոնց թվում՝ շրջանառվում են նախկին  վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անունները։