ՀՅայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ժամը 08.59-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 131-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի 34 ST 765 համարանիշով (վարորդ՝ Դ. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահելով դեպի հարակից խաղողի այգին (մոտ 6 մ)՝ արգելափակվել ձյան մեջ:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:





























