Դեկտեմբերի 27-ին, ժամը 15.42-ին տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2101» մակնիշի 35 FS 943 (վարորդ՝ 1977 թ. ծնված Ա. Ա.) եւ «ՎԱԶ-2121» մակնիշի 35 DO 099 (վարորդ՝  1967 թ. ծնված Գ. Զ.) պետհամարանիշներով  ավտոմեքենաները:

Ավտոմեքենաների վարորդները, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 1984 թ. ծնված Վ. Ս.-ը, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ 2002 թ. ծնված Ա. եւ 2006 թ. ծնված Թ. Հ.-երը տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: