Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի մեքենայի վրա քարեր են նետել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Պարբերականը, վկայակոչելով նախագահի վարչակարգի հայտարարությունը, հայտնում է, որ նախագահը գտնվում էր Նուեկեն նահանգում, երբ տեղի է ունեցել այդ դեպքը։ Նաեւ հայտնում են, որ «նախագահի օրակարգը մնում է անփոփոխ»։
Քարեր են նետել տասը մարդ։ Արգենտինայի նախագահը չի տուժել, կոտրվել են մեքենայի երկու ապակիները։





























