Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագիրը դեկտեմբերի 28-ի թողարկման մեջ հրապարակել է ՌԴ ՊՆ «Տու 154» օդանավի կործանման թեմայով ծաղրանկարներ։

Առաջին ծաղրանկարում պատկերված է ընկնող օդանավը, որի սալոնում արտիստը երգում է «ա» հնչյունը։ Նկարի ֆոնին գրված է «Բանակի երգչախմբերի երգացանկն ընդլայնվում է»։

Երկրորդ ծաղրանկարում նույնպես պատկերված է ընկնող օդանավը, բայց արդեն մեկ այլ գրությամբ «Վատ նորություններ․․․Պուտինն այնտեղ չէր»։