Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ Homo antecessor հնագույն մարդը, որն ապրել է 1,2 մլն տարի առաջ, օգտվել է ատամի փայտիկներից: Նրանք այսպիսի եզրակացության են հանգել՝ հետազոտելով Իսպանիայի Սիմա դել Էլեֆանտո քարանձավում հայտնաբերված քարացած ծնոտը: Այս մասին հայտնում է Phys.org-ը:

Հետազոտողները Homo antecessor-ի (ուղիղ քայլող Homo erectus մարդու սերունդը) ստորին ծնոտը հայտնաբերել են 2007 թվականին: Դրա տերը ապրել է պլեյստոցենի դարաշրջանում՝ ժամանակակից հյուսիսային Իսպանիայի տարածքում: Գիտնականները դրա վրայի շերտի միջոցով որոշել են նրա սովորական սննդակարգը, որը կազմված էր հում մսից եւ օսլա պարունակող բույսերից: Մարդաբանները նաեւ փայտի մանրաթելեր են հայտնաբերել, որոնք մնացել են ստորին հատվածի ատամներից մեկի տեղում: Դա վկայում է, որ Homo antecessor-ը ատամները մաքրելու համար օգտագործել է  փայտի կտորներ:

Ավելի վաղ գիտնականները եզրակացրել էին, որ Homo antecessor-ները խարույկ չեն վառել: Նրանք ուսումնասիրել են ատամի վրայի շերտը եւ պարզել, որ սնունդի մնացորդները ջերմամշակման հետքեր չունեն: