Գիտնականները հայտարարել են, որ առաջնորդի հատկությունները ժառանգաբար են փոխանցվում: Այս մասին գրում է Informing-ը:

Հետազոտողների միջազգային խումբը փորձ է անցկացրել ԱՄՆ-ում՝ շուրջ 4 հազար ամերիկացիների մասնակցությամբ: Պարզվել է, որ առաջնորդի հատկությունների 25%-ը կախված է մարդու գեներից:

Այդ պատճառով մասնագետները վստահ են, որ ոչ միայն սոցիալական միջավայրն ու արարքներն են ազդում մարդու առաջնորդի հատկությունների վրա: Առաջորդ-ծնողների ընտանիքներում ավելի հաճախ են առաջնորդի հատկություններով երեխաներ ծնվում:

Գիտնականները հայտնաբերել են նաեւ, որ նման հատկություններ ունեցողները rs4950 գենի կրողներ են: Սակայն, ըստ մասնագետների, մարդը պետք է զարգացմի ժառանգաբար ստացած հատկությունները, հակառակ դեպքում՝ չի կարողանա իրացնել պոտենցիալը: